Լոնդոնի «Չելսի»-ն նշանառության տակ է առել «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսին: Այդ մասին հաղորդում է The Times-ը:
Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կդառնա լոնդոնցիների գլխավոր տրանսֆերային նպատակը, եթե թիմն անհաջողության մատնվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիին ակումբ հրավիրելու հարցում: Մարտինեսի տրանսֆերի արժեքը կազմում է 33 մլն ֆունտ:
Նշենք, որ «Չելսի»-ն հետաքրքրվում է նաև Մախաչկալայի «Անժի»-ի հարձակվող Սամուել Էտո’Օի ծառայություններով:









































