ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել է Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին նշված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ:
«Մենք խստորեն դատապարտում ենք Տրպոլիի Ալ-Թաքվա և Ալ-Սալամ մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունները, ինչպես նաև բռնությունը Լիբանանում»,- ասված է փաստաթղթի տեքստում:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչները ցավակցել են զոհվածների և տուժածների հարազատներին: Հայտարարության մեջ կոչ է արվում հանգստություն պահպանել և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման:
Հիշեցնենք, որ նախօրեին Լիբանանի հյուսիսում` Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած երկու ահաբեկչության հետևանքով զոհվել է 47, վիրավորվել` 500 մարդ:








































