Մեծ Բրիտանիայում իսլամական Noor TV հեռուստաալիքին տուգանել են այն կոչի համար, ըստ որի՝ ով վիրավորում է Մուհամեդ մարգարեին, նրան պետք է սպանել: Այդ մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Հաղորդվում է, որ տուգանքի չափը կազմում է 85 հզ. ֆունտ ստեռլինգ:
Բացի դրանից՝ նման իրավիճակի կրկնության դեպքում հեռուստաալիքին խոստացել են զրկել հեռարձակման թույլտվությունից:











































