ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի քաղաքապետը՝Ռոբերտ Ֆիլները, ուրբաթ օրը հայտարարել է օգոստոսի 30-ին աշխատանքից ազատվելու մասին: Այս պաշտոնը նա զբաղեցրել է մոտ 9 ամիս:
Նախկինում մոտ 2 տասնյակ կանայք քաղաքապետին հրապարակայնորեն մեղադրել են ոտնձգությունների համար: Սան Դիեգոյի քաղաքային խորհդրի բոլոր 9 անդամները կողմ են հանդես եկել, որ 70-ամյա Ֆիլները լքի պաշտոնը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Կալիֆոռնիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նրա նկատմամբ: Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլաս Պասիլիոն հրաժարվել է մանրամասներ հայտնելուց:
Ֆիլները հայտարարել է, որ ներողություն է խնդրում իրեն մեղադրող բոլոր կանանցից, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում:










































