Ինչպես գրում է Defense News կայքը, Միացյալ Նահանգները կորցնում է անտեսանելի ռազմական ինքնաթիռների բնագավառում ունեցած առավելությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի ղեկավարի տեղակալ Հերբերտ Քարլայլը՝ ասելով, որ Ռուսական Т-50 կործանիչը և չինական J-20-ը այս ոլորտում մենաշնորհը կվերացնեն:
«Մի որոշ ժամանակի ընթացքում մենք դեռ կշարունակենք պահպանել անտեսանելիության տեխնոլոգիաներում առավելությունը, սակայն, ես կարծում եմ, դա շատ կարճ կտևի»,- ասել է Քարլայլը՝ շեշտելով, որ Ռուսաստանն ու Չինաստանը բոլոր հնարավորություններն ունեն լավ ռազմական ինքնաթիռներ ստեղծելու համար:
Սակայն ավելի ուշ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քարլայլը մի փոքր այլ բան է նշել՝ ասելով, որ երբ Ռուսաստանն ու Չինաստանը հինգերորդ սերնդի ինքնաթիռներ շահագործման հանձնեն, դրանք կզիջեն արդեն ամերիկյան F-35 Lightning II-ին: