Կաննի ոսկերչական խանութներից մեկից 72 հազար եվրո արժողությամբ մատանի են գողացել: Այս մասին այսօր տեղեկացրել է ֆրանսիական ոստիկանությունը:
Գողերը՝ մի տղամարդ և մի կին, գնորդներ ձևանալով, սկզբում մի քանի թանկարժեք զարդեր են փորձել, այնուհետև մատանին աննկատ դուրս են բերել խանութից: Իրավապահների տվյալներով՝ գողությունն այնքան վարպետորեն է կազմակերպված եղել, որ վաճառողուհին այն նկատել է միայն երեք ժամ անց:
Սաս այս շաբաթ Կաննում թանկարժեք զարդերի գողության երկրորդ դեպքն է: Չորեքշաբթի օրը երկու հանցագործներ «Գրեյ Դալբիոն» հյուրանոցի ոսկերչական խանութից թանկարժեք մատանի էին գողացել: Երեք կարատանոց ադամանդով մատանու արժեքը 70 հազար եվրո էր գնահատվում:









































