Բելառուսի նախագահի վարչակազմը կկրճատվի մոտ 30 տոկոսով։ Ինչպես հաղորդում է BELTA գործակալությունը, այս մասին հայատարարելէ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատակազմի օպտիմալացման հարցերով խորհրդակցության ժամանակ։
Լուկաշենկոյի խոսքով՝ կրճատում կլինի պետական բոլոր կառույցներում։ Բելառուսի նախագահը նաև նշել է, որ պետական համակարգում պետք է աշխատեն նրանք, ում աչքերը «բոցավառվում են»։
«Անհրաժեշտ է անընդմեջ կադրային թարմացում։ Այս ոլորտում պետք է մնան միայն նրանք, ում աչքերը բոցավառվում են, ովքեր ուզում են աշխատել ու օգուտ տալ պետությանը»,-ասել է նա։










































