Ռուս հայտնի թենիսիստուհի և սպորտի վաստակավոր վարպետ Մարիա Շարապովան հասարակությանն է ներկայացել կարճ զգեստով:
26-ամյա գեղեցկուհին Նյու Յորքում սեփական Sugarpova քաղցրավենիքի հավաքածուի ներկայացմանը հայտնվել է David Koma-ի ոճային զգեստով, որն էլ ընդգծել է նրա սպորտային կազմվածքն ու երկար ոտքերը:
Հիշեցնենք, որ Մարիան օրերս հայտարարել է իր ազգանունը Շուգարպովայի փոխելու ցանկության մասին:
Համապատասխան դիմումը թենիսիստուհին ներկայացրել է Ֆլորիդա նահանգի Գերագույն դատարան: Նոր ազգանունն աստղի ժամանակավոր կամակորությունն է, ով US Open մրցաշարից հետո կրկին Շարապովա կդառնա:












































