Նախօրեին թողարկվել է Էլթոն Ջոնի The Driving Board երկար սպասված ալբոմից Home Again երգի նոր տեսահոլովակը:
Ամերիկացի երաժիշտ Լեոն Ռասսելի հետ ձայնագրված համատեղ ալբոմը թողարկվել է երեք տարի առաջ: Կատարողի խոսքերով՝ նրա հին երգերն անցյալում են մնացել, այդ պատճառով էլ հարկավոր չէ նոր երգերի մեջ հին երգերից դասական դարձած արտահայտություններ փնտրել:
«Նոր երգերի վրա աշխատելիս հին երգերս էի լսում, որպեսզի առաջ շարժվեի և չկրկնվեի: Այժմ այլ դարաշրջան է, և ես ցանկանում եմ բոլորովին այլ բան ստեղծել: Անցյալն ինձ այլևս չի հետաքրքրում»,- ասել է երաժիշտը:
Էլթոնը խոստովանել է, որ չի պատրաստվում մրցել ժամանակակից երիտասարդների կուռքերի հետ: Նա հայտարարել է, որ ուղղակի ստեղծում է այն երաժշտությունը, որը դուր է գալիս իրեն:
Էլթոն Ջոնի նոր ալբոմը կթողարկվի արդեն 2013 թ. սեպտեմբերին:










































