Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադը հրթիռակոծվել է։ Այս մասին հաղորդում է ԱՄԷ-ում գործունեություն ծավալող «Ալ-Մասդար» պարբերականը՝ վկայակոչելով եմենցի թղթակցին։
Տեղեկատվության համաձայն՝ «Բորկան-1» հրթիռը խոցել է Մազահիմիա ռազմաբազան, որը տեղակայված է քաղաքի արևմուտքում։ Զոհերի մասին տեղեկատվություն չկա։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ բռնկումները և ուժեղ ձայնը երկրաշարժի կամ երկնաքեր ընկնելու հետևանք են։ Որոշ տվյալնեի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում արտակարգ դրություն է սահմանվել։







































