ԵՄ-ն հարգում է դատարանի որոշումը, որը վճռել է ազատ արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Մուբարաքը բանտից ազատվել է հինգշաբթի օրը, որտեղ գտնվում էր ավելի քան 2 տարի: Այժմ նա Կահիրեի ռազմական հոսպիտալում է: Այնտեղ նախկին նախագահը տնային կալանքի տակ է՝ սպասելով դատական կրկնակի նիստին:
«ԵՄ-ն հաշվի է առել այդ որոշումը և կարծում է, որ արդարադատությունը Եգիպտոսում իր ուղով է ընթանում, և մենք դա հարգում ենք»,- ասել է Էշթոնի մամլո ծառայության ներկայացուցիչը:






































