Մադրիդի «Ռեալ»-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է կարիերան շարունակել իտալական «Ռոմա»-ում, հայտնում է Tutto Mercato-ն:
Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Գարեթ Բեյլը տեղափոխվում է «Ռեալ», Անխել դի Մարիայի համար թիմում տեղ չկա:
Մադրիդյան ակումբը պատրաստ է լսել առաջարկներ արգենտինացու տրանսֆերի համար, սակայն մեկ նախապայման ունի. Նվազագույնը 35 մլն եվրո կամ ոչինչ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խաղացողի նկատմամբ հետաքրքրվածություն էին ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ն ու ՊՍԺ-ն:







































