ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի առաջին նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դիմելով Աժ նախագահ Գալուստ Սահակյանին, հորդորեց Հայաստան հրավիրել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:
«Ձեր ղեկավարութամբ մենք պետք է ՀՀ հրավիրենք մեր հայրենակցին, որպեսզի նա ուղերձով հանդես գա հայոց խորհրդարանում` այն հասցնելով աշխարհի բոլոր հայերին: Բացի այդ, քանի որ նա Թուրքիայի խորհրդարանում և ճնշումների է ենթարկվում, մենք մեր համերաշխությունը պետք է հայտնենք նրան,- ասաց Զ. Փոստանջյանը և հարցրեց. Պատրաստվո՞ւմ եք պաշտոնական հրավերով մեր գործընկերոջը հրավիրել Հայաստանի խորհրդարան»:
Գալուստ Սահակյանն ասաց, որ հարցը քննարկման ենթակա է. «Պետք է վերլուծենք, տենսնենք ձեռք տալիս է նրա այցը Հայաստան և մենք ինչ ենք ուզում դրանով առաջ քաշել: Իհարկե միտքն ընդունելի է բոլորիս կողմից, բայց այստեղ քաղաքական խնդիր կա»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































