Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մեդիամաքս. Պատասխան Բորիս Նավասարդյանին

Ես, իհարկե, սպասում էի, որ Երևանի մամուլի ակումբի /ԵՄԱ/ նախագահ Բորիս Նավասարդյանը կպատասխանի իմ` մայիսի 10-ին հրապարակված «Տեղեկատվական վեճերի «միապետություն»» սյունակին:

Սակայն, խոստովանեմ, ինձ համար անակնկալ էր պարոն Նավասարդյանի պատասխանի ոճը: Ես փորձել էի լինել առավելագույնս կոռեկտ, քննարկման թեման չանձնավորել և շեշտադրումները չշեղել բանավեճի բուն թեմայից: Փոխարենը ԵՄԱ-ի նախագահը, լինելով լրագրողական էթիկայի մեծ մասնագետ, իր պատասխանում օգտագործել է այնպիսի «էթիկական» արտահայտություններ, ինչպիսիք են «պասկվիլ», «ծաղրանկարային», «կեղծ դիտարկում», իսկ շարադրանքի տոնը հիշեցնում է խիստ ուսուցչի հանդիմանությունը հանդուգն աշակերտին: Եթե պարոն Նավասարդյանը ինչ-որ բան շփոթել է, հիշեցնեմ, որ, բարեբախտաբար, իմ ուսուցիչները բոլորովին այլ մարդիկ են եղել:

Իր պատասխանի մեծ մասը ԵՄԱ-ի նախագահը նվիրել է ոչ թե բանավեճի առարկային, այլ իմ կենսագրության փաստերին, որը, իմ կարծիքով, հասարակական հետաքրքրության առարկա չէ:

Փորձեմ պարոն Նավասարդյանին պատասխանել ըստ էության: ԵՄԱ-ի նախագահի պարզաբանումներն ու Տեղեկատվական վեճերի խորհրդի /ՏՎԽ/ պատասխանն ինձ համոզիչ չեն թվում: Ի դեպ, պարոն Նավասարդյանը գրում է, որ «գործակալության կայքէջում հրապարակվել է Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) պաշտոնական հերքումն այդ առնչությամբ»: Պարոն Նավասարդյանի ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ մեր կայքում հրապարակվել է ՏՎԽ պատասխանը և ոչ թե «հերքումը»: Միգուցե, ԵՄԱ նախագահը ուշադիր չի կարդացել այն փաստաթուղթը, որը Մեդիամաքս-ին ուղարկվել ՏՎԽ-ից:

Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ ի նկատի ունի պարոն Նավասարդյանը «պաշտոնական առաջարկ» ասելով: Նա նշում է, որ ՏՎԽ-ն պաշտոնապես ստեղծվել է մայիսի 1-ին: Մեդիամաքսի գլխավոր խմբագրին առաջարկ էր արվել մինչ այդ: Կարո՞ղ է արդյոք դեռևս չստեղծված մարմինը «պաշտոնական առաջարկ» անել: Կարո՞ղ է արդյոք դեռևս չստեղծված մարմինը քարտուղար ունենալ: Երկրորդ, եթե ՏՎԽ-ի քարտուղարը Մեդիամաքսի գլխավոր խմբագրին առաջարկ է արել առանց Խորհրդի իր գործընկերների հետ համաձայնեցնելու, ապա դա Խորհրդի «ներքին խոհանոցն է»: Երրորդ, Բորիս Նավասարդյանի պատասխանից երևում է, որ նա առհասարակ չէր պատրաստվում քննարկել Դավիթ Ալավերդյանի թեկնածությունը Խորհրդի նիստում, և այստեղ ակնհայտ է տարբերությունը ՏՎԽ-ի պատասխանի հետ:

Անդրադառնամ ԵՄԱ-ի նախագահի պատասխանի մնացած դրվագներին և պատասխանեմ կետ առ կետ:

1. Ինչո՞ւ է Բորիս Նավասարդյանը հանդես գալիս Խորհրդի մնացած անդամների անունից: Մեր կողմից հրապարակված պատասխանը ստորագրված է Խորհրդի կողմից, իսկ դա նշանակում է, որ շարադրված դիրքորոշմանը համաձայն են Խորհրդի բոլոր 5 անդամները: Կարծում եմ, եթե, օրինակ, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ինձ առանձին որևէ ասելիք ունենար, նա դա կաներ անձամբ:

2. Իր պատասխանում Բորիս Նավասարդյանը ներկայացնում է նաև Օմբուդսմենի դիրքորոշումը: Բայց մի՞թե Կարեն Անդրեասյանը նոր մամուլի քարտուղար ունի: Եթե ոչ, ապա առնվազն տարօրինակ է այն հանգամանքը, որ Օմբուդսմենի անունից խոսում է ԵՄԱ-ի նախագահը: Կարծում եմ, Կարեն Անդրեասյանը հնարավորություն ունեցել է ծանոթանալ ինչպես իմ սյունակին, այնպես էլ ՏՎԽ-ի պատասխանին, և անհրաժեշտության դեպքում նա բազմիցս կարող էր արտահայտել իր դիրքորոշումը: Ես գերադասում եմ Օմբուդսմենի փաստարկները լսել անմիջապես իրենից, այլ ոչ թե ՏՎԽ-ի անդամից:

3. Բորիս Նավասարդյանը գրում է, որ ես «իմ ուսերին այլ հոգսերի հետ առել եմ նաև Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրենի պատասխանատու պարտականությունը»: Դա իսկապես այդպես է. ես այդ Կենտրոնը ղեկավարում եմ վերջին մի քանի տարիների ընթացքում: Ավելին, այն ստեղծվել է իմ նախաձեռնությամբ` հավանության արժանանալով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի և ՀՀ կառավարության կողմից: Միայն թե անհասկանալի է` ՏՎԽ-ի հետ ի՞նչ առնչություն ունի Կենտրոնը և այն իմ կողմից ղեկավարելու հանգամանքը:

4. Բորիս Նավասարդյանը գրում է, որ «չի նախանձում նրանց, ովքեր այդ գործակալությունն ընդունում են որպես տեղեկատվության աղբյուր»: Իսկ ինչո՞ւ հասարակությանը պետք է հետաքրքիր լինի, թե ում է նախանձում կամ չի նախանձում ԵՄԱ նախագահը: Երբվանի՞ց է այդ հասարակական կազմակերպության ղեկավարը դարձել ճշմարտության մարմնացումը և Հայաստանում լրագրության որակի որոշողը: Ինչո՞ւ է պարոն Նավասարդյանը կարծում, որ իրավունք ունի մատնանշել, թե ինչպես պետք է պատրաստել լրագրողական նյութեր, ինչն է պրոֆեսիոնալ և էթիկական: Իսկ եթե ԵՄԱ նախագահը կարծում է, որ իր պատասխանից հետո մեր բաժանորդները, ասենք, Հայաստանում Եվրամիության Պատվիրակությունը, ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիայի դեսպանությունները կդադարեն Մեդիամաքս-ին ընկալել որպես պրոֆեսիոնալ և հավաստի տեղեկատվության աղբյուր, ապա թույլ տվեք, մեղմ ասած, կասկածանքով վերաբերվել դրան:

5. Բորիս Նավասարդյանին, չգիտես ինչու, հունից հանել է այն հանգամանքը, որ մենք «Տեղեկատվական վեճերի խորհրդի հերքումն ուղեկցել ենք Շուշան Դոյդոյանի և Բորիս Նավասարդյանի լուսանկարներով»: Նախ, նորից կրկնեմ, մենք որևէ «հերքում» չենք տպագրել: «Թե «ստեղծագործական» այդ հնարանքով ինչ են ցանկացել ասել մեդիամաքսցիները, կամ ինչու նման «պատվի» չեն արժանացել Խորհրդի մյուս անդամները՝ ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Այսօրինակ երկիմաստությունն առավել անընդունելի է դարձնում լուսանկարների հրապարակումը՝ լրագրողական էթիկայի տեսանկյունից»,- գրում է ԵՄԱ-ի նախագահը: Քանի որ պարոն Նավասարդյանը մեզ հետ չի կիսվել իր ենթադրություններով, կարող եմ միայն նրան հիշեցնել ասացվածքը մութ սենյակում այնտեղ չեղած սև կատվի որոնման ապարդյուն փորձերի մասին: Ամեն ինչ շատ պարզ է. իմ սյունակը վերաբերում է ԵՄԱ-ի նախագահի անհամաձայնությանը մեր գլխավոր խմբագրի թեկնածությանը, իսկ ՏՎԽ-ի պատասխանում խոսվում էր Խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանի կողմից Դավիթ Ալավերդյանին արված առաջարկի մասին: Հենց այդ պատճառով էլ ընտրվել էին Բ. Նավասարդյանի և Շ. Դոյդոյանի լուսանկարները: Եթե ԵՄԱ-ի նախագահը դրանում տեսնում է ինչ-որ «թաքնված իմաստ», կամ նրան դուր չի գալիս, որ իր և Խորհրդի իր գործընկերոջ լուսանկարները դրված են եղել իրար կողքի, միգուցե, ԵՄԱ-ն հրատարակի հերթական ուսումնական ձեռնարկը` «Ինչպես կարելի է և ինչպես չի կարելի պատկերազարդել այն հրապարակումները, որոնցում հիշատակվում է ԵՄԱ-ի նախագահը» վերնագրով:

6. Իր պատասխանում պարոն Նավասարդյանը երկու անգամ հիշատակում է այն փաստը, որ ես 10 տարի եղել եմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի /ՀՌԱՀ/ անդամ: Այո, դա հայտնի փաստ է: Ես եղել եմ այդ հանձնաժողովի անդամը և կայացրել եմ որոշումներ, որոնց համար չեմ ամաչում ինքս իմ առջև: Այնուամենայնիվ, բանավեճի թեմայի հետ ի՞նչ առնչություն ունի այն հանգամանքը, որ ես եղել եմ այդ հանձնաժողովի անդամ: Եթե պարոն Նավասարդյանը լրացուցիչ փաստարկներ է որոնում Մեդիամաքսի գլխավոր խմբագրի թեկնածության արգելումն արդարացնելու համար, կարող է այդ մասին ուղղակի ասել:

7. Բորիս Նավասարդյանն իր պատասխանում հիշատակում է նաև նախընտրական ժամանակահատվածում ԶԼՄ մոնիտորինգի նախագիծը, որին 2008 թվականին (3 տարի առաջ) «Մեդիաբրենդ Իմպեքս» ընկերությունը մասնակցում էր Echo Research բրիտանական ընկերության կապալառու` «Հանուն ժողովրդավարության» եվրոպական հիմնադրամի պատվերով: Այո, ես «Մեդիաբրենդ Իմպեքս» ընկերության համահիմնադիրն ու տնօրենն եմ, և այն 2008թ. փետրվարին աշխատել է նշված կազմակերպությունների հետ` իր ծառայությունների դիմաց ստանալով 8,550 եվրո:

Բորիս Նավասարդյանը գրում է, որ մոնիտորինգի մասին հիշատակում է որոնել «Հանուն ժողովրդավարության» եվրոպական հիմնադրամի կայքէջում, սակայն ոչինչ չի գտել: Պարզվում է, որ եվրոպական ոչ կառավարական կազմակերպության կայքէջում այս կամ այլն տեղեկատվության բացակայության հանգամանքն անմիջապես առնչվում է մեր բանավեճի թեմային: Որպես սփոփանք` պարոն Նավասարդյանին հայտնեմ, որ նախագծի մասին նա հեշտությամբ կարող է հիշատակում գտնել «Մեդիաբրենդ Իմպեքս» ընկերության կայքում` ռուսերեն և անգլերեն լեզուներով.

http://www.mediabrand.am/rus/projects/echo.html
http://www.mediabrand.am/projects/echo.html

Այնտեղ պարոն Նավասարդյանը և բոլոր հետաքրքրվողները կարող են ընթերցել, որ «2008թ. փետրվարին МеdiaBrand գործակալությունը նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում հանդես է եկել որպես ECHO Research հայտնի բրիտանական ընկերության տեղական գործընկեր` ՀՀ տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների մոնիտորինգի անցկացման գործում: ECHO Research-ի փորձագետները վերլուծել են МеdiaBrand-ի մասնագետների կողմից Լոնդոնում ftp-սերվերի վրա բեռնված 743 հեռուստասյուժե, ռադիոռեպորտաժ և թերթերի հոդված` հանգելով այն եզրակացության, որ դրանցից 630-ը կրել են անկանխակալ բնույթ»:

Դեռ 3 տարի առաջ ECHO Research-ի բաժնի վարիչ Քարեն Պրիչարդը մեկնաբանել էր հաշվետվության ոչ հավաստի լինելու վերաբերյալ հայտարարությունները և Բորիս Նավասարդյանի այս խոսքերը. «Մենք բազմիցս նշել ենք, որ թերթերն ավելի ազատ են իշխանությունների ճնշումից, քան էլեկտրոնային ԶԼՄ-ները, և չի կարելի համեմատել մամուլի այդ բացարձակ տարբեր տեսակները: Դա նույնն է, եթե խառնես նարինջը տանձի հետ»:

«Ռադիոն, հեռուստատեսությունն ու տպագիր ԶԼՄ-ները տարբեր են, սակայն նրանք բոլորը հանդիսանում են զանգվածային լրատվության միջոցներ: Մեր ստացած պատվերի իմաստը ԶԼՄ ազատության գնահատումն էր, և մենք հաշվետվության մեջ ներկայացրել ենք այն, ինչ արձանագրել ենք: Մեր կարծիքով, ՀՀ տպագիր ԶԼՄ-ներն ունեն ազատության բարձր մակարդակ, իսկ հեռուստատեսությունն ավելի շատ է ենթակա կառավարության ազդեցությանը: Վստահ եմ, որ մենք բացարձակ այլ պատկեր կստանայինք, եթե անցկացնեինք նաև բլոգների դիտարկում: Բազմիցս հայտարարել ենք նաև, որ 7 օրը կարճ ժամկետ է մոնիտորինգի անցկացման համար, սակայն այն հանգամանքը, որ ԶԼՄ-ները կարող են հրապարակել խիստ քննադատական հոդվածներ, չնայած «ինքնագրաքննությանը», որը, մեր տեղեկություններով, առկա է Հայաստանում, վկայում է երկրում ԶԼՄ-ների ազատ արտահայտվելու հնարավորության մասին: Մենք կարծում ենք, որ ունենք հիանալի մեթոդաբանություն գլոբալ մեդիա-վերլուծության համար և հանդես ենք գալիս որպես փորձագետներ Մեծ Բրիտանիայի դատարաններում»,- ասել էր Քարեն Պրիչարդը:

Դժվար է հասկանալ` ինչու է Բորիս Նավասարդյանը հիշել եռամյա վաղեմության նախագիծը: Կրկին փաստարկնե՞ր են պետք եկել Դավիթ Ալավերդյանի թեկնածության արգելումը արդարացնելու համար: Սակայն եթե նա ասելիք ուներ «Մեդիաբրենդ Իմպեքս» ընկերությանը, ինչո՞ւ էր 3 տարի սպասում: «Բարեսրտությունից» ելնելո՞վ: Դժվար է հավատալ: Սակայն եթե ԵՄԱ-ի նախագահը դեռ անհամաձայնություններ ունի ECHO Research-ի հետ և նրանց արտադրանքը բացեիբաց «կեղծ» է անվանում, ահա նրանց տվյալները` http://www.echoresearch.com: Սակայն ի՞նչ կապ ունեն Մեդիամաքսը, նրա գլխավոր խմբագիրն ու Տեղեկատվական վեճերի խորհուրդը: Թե՞ պարոն Նավասարդյանը վերջին 3 տարիներ ընթացքում այնպես էլ չի կարողացել «մարսել» այն փաստը, որ ինչ-որ մեկը համարձակվել է կասկածի տակ դնել այն «աքսիոման», որ Հայաստանում նախընտրական ժամանակահատվածում օբյեկտիվ դիտարկում է անցկացնում բացառապես ԵՄԱ-ն:

8. Հետգրության մեջ ԵՄԱ-ի նախագահը գրում է, որ ես նրան առաջարկել եմ դառնալ մեր սյունակագիրներից մեկը: Իսկապես առաջարկել եմ: Սակայն մենք ընդհանուր հայտարարի չեկանք հետևյալ հարցում. ԵՄԱ-ի նախագահը առաջարկեց, որպեսզի մեզ մոտ նրա հեղինակային սյունակների տեսքով ներկայացվեն այն նյութերը, որոնք նախապես կհրապարակվեն ԵՄԱ-ի բլոգում` իրենց պաշտոնական կայքում: Ես ասացի, որ մենք ցանկանում ենք մեր ընթերցողներին առաջարկել եզակի բովանդակություն, և համագործակցության առաջարկված ձևաչափը դժվար թե ընդունելի լինի մեզ համար: Իսկ հիմա պարզվում է, որ իրականում ԵՄԱ-ի նախագահը ցանկացել է «մի որոշ ժամանակ հետևել»:

9. Կարծում եմ, որ Բորիս Նավասարդյանն այնքան էլ լավ չի հասկացել իմ սյունակիհիմնական ասելիքը: Ես գլխավորապես ցանկանում էի ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը ստեղծվում է, իմ կարծիքով, ոչ թափանցիկ պայմաններում: ԵՄԱ-ի նախագահի և ՏՎԽ-ի պատասխաններից հետո ինձ մոտ առաջացած հարցերի քանակը չպակասեց: Ավելին, պարզվում է, որ նորաստեղծ մարմնի անդամներից մեկը գերադասում է ոչ թե բանավիճել թեմայի շուրջ, այլ փորձում է «մեղքեր» փնտրել ընդդիմախոսի կենսագրության մեջ: Պարոն Նավասարդյան, բոլորս սխալական ենք, սակայն ես ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, շատ լավ գիտեմ` ինչ եմ անում և ինչ եմ ուզում այս կյանքում: Ինչը և Ձեզ եմ ցանկանում:

Արա Թադևոսյան` Մեդիամաքսի տնօրեն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում