Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն այսօր Րաֆֆի Հովհանիսյանի հրավիրած հանրային ժողովին շնորհավորեց հավաքվածներին Անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձի կապակցությամբ․ «Այո, դեռ չենք հասել իրական անկախության, քանի որ անկախության երաշխավորող ինստիտուտները դեռ կայացած չեն, քանի որ ունենք նախագահի ինստիտուտ, որ այս տարիների ընթացքում շարունակում է ժողովրդից հեռու մնալ, և ՌԴ-ի, Եվրոպայի կամ ԱՄՆ քմահաճույքներին ծառայել: Ունենք բանակ, որ մեր հպարտության աղբյուրն է, սակայն դեռևս տեղի են ունենում ողբերգալի դեպքեր, որտեղ սպաները զինվորներին տանում են ընտրակեղծարարության: Այս ինստիտուները մինչև չկարգավորվեն, մենք իրական անկախության չենք կարող հասնել»:
Նրա խոսքերով՝ մի բան կա, որն, այնումենայնիվ, հույս է տալիս․ «Դա անկախության սերունդն է, ով ասում է, որ ինքն է այս երկրի տերը: Չվհատվեք, չհուսահատվեք: Անհրաժեշտ է այս մեկ-երկու ամիսներին համախմբվել ու ունենալ պայքարի մեկ ճանապարհ, բաժան-բաժան եղած ճամփաները միավորել»:






































