Գերմանական Der Spiegel շաբաթաթերթի առաջին էջում պատկերված Թրամփի լուսանկարը քննադատության ալիք է բարձրացրել սոցցանցերում և ԶԼՄ-ներում: Ամսագիրը առաջին էջում պատկերել է Թրամփի մուլտֆիլմային կերպարը՝ մի ձեռքում Ազատության արձանի գլուխը, մյուսում՝ արյունոտ դանակ՝ ԴԱԻՇ-ի զինյալի նմանությամբ: Լուսանկարը մակագրված է. «Նախևառաջ Ամերիկան»:
«Նա, ով համեմատում է Թրամփին ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ, կորցրել է բարոյական բոլոր չափանիշները»,- կարծիք է հայտնել Die Welt-ի լրագրող Քլեմես Վերգինը՝ հավելելով, որ Der Spiegel-ի նպատակը մեկն է՝ ցանկացած գնով որքան հնարավոր է շատ ուշադրություն գրավել:
«Կարծում եմ՝ ամերիկացիներից շատերը, որոնք չեն աջակցում Թրամփին, Der Spiegel-ի լուսանկարը չափից դուրս կհամարեն»,- նշել է ամերիկյան BBC կենտրոնի ղեկավար Փոլ Դանահերը:











































