Լաս Վեգասի ոստիկանությունը հայտարարել է հակակառավարական խմբավորումների դավադրության բացահայտման մասին՝ փոխանցում է CNN-ը: Հանցագործները, իրավապահ մարմինների տվյալներով, ծրագրել էին առևանգել և սպանել ոստիկանության առնվազն մեկ սպայի: Այդ ծրագրի կանխման հատուկ օպերացիայի ընթացքում ձերբակալվել են 42-ամյա Դևիդ Ալեն Բրուտչին և 67-ամյա Դևոն Քամփբել Նյումանը: Իշխանությունները չեն բացառում, որ ձերբակալությունները կշարունակվեն:
Բրուտչեն և Նյումենը ծայրահեղական հայացքներ ունեն և դավադրություն էին կազմակերպել Նևադա նահանգում առնվազն մեկ ոստիկանի սպանության նպատակով: Նրանք կոկրետ զոհ չեն ունեցել, գործել են հանգամանքներից ելնելով: Հանցակիցները պետք է շարունակեին սպանությունների շարքը:
Կասկածյալներն իրենց համարում են, այսպես կոչված, «Ինքնիշխան քաղաքացիների շարժման» անդամ, որը Հետաքննությունների դաշնային բյուրոն համարում է սպառնալիք երկրի ներքին անվտանգության համար: Իշխանություններն այդ շարժումն ընդունում են որպես ահաբեկչական: Շարժման կողմնակիցները համարում են, որ ցանկացած իշխանություն անօրինական է:










































