Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան հայտնվել է Միլանի «Ինտեր»-ի ուշադրության կենտրոնում:
Corriere dello Sport-ի տեղեկացմամբ՝ միլանյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է իտալացի ֆուտբոլիստի օգնությամբ հզորացնել թիմի հարձակվողական գիծը:
Ինչ վերաբերում է Կվայլարելային, ապա հարձակվողը ևս ցանկանում է փոխել իր ակումբային գրանցումը՝ թուրինյան թիմում առկա մրցակցության պատճառով:
Հիշեցնենք, որ «Ինտեր»-ը ցանկանում է թիմ հրավիրել նաև Մախաչկալայի «Անժի»-ի հարձակվող Սամուել Էտո’Oին:







































