Saturday, 27 06 2026
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան

Ո՞վ կփոխարինի Հովիկ Աբրահամյանին ու Սուրիկ Խաչատրյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը դե յուրե շարունակում է զբաղեցնել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բուհի պաշտոնական կայքէջում նա այժմ էլ ներկայացվում է այդ կարգավիճակով:

Շատ հաճախ բուհերի կառավարման խորհուրդների անդամները, պաշտոնից զրկվելով, նաև դուրս են գալիս այդ խորհուրդների կազմից: Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում պաշտոնանկությանը նախորդել էր հայտարարությունն այն մասին, որ ինքը հրաժարվելու է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից: Բայց, ինչպես նշեցինք, Հովիկ Աբրահամյանը դեռ համարվում է նշված բուհի խորհրդի նախագահը:

Տնտեսագիական համալսարանի խորհրդում կառավարության կողմից առաջադրված անդամների շարքում է նաև ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը հաստատեց, որ խորհրդի կազմում փոփոխություններ սպասվում են: Սակայն, ո´չ ՀՀ կառավարությունից, ո´չ էլ կրթության և գիտության նախարարությունից մեզ չհաջողվեց պարզել, թե Տնտեսագիտական խորհրդի կազմն ինչ փոփոխությունների է ենթարկվելու և մասնավորապես Հովիկ Աբրահամյանին ո՞վ է փոխարինելու: Արդյո՞ք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ Գորիսի պետական համալսարանի խորհուրդը նույնպես էլ նախկինը չի լինի: Այս դեպքում դրա գործունեության ժամկետը լրացել է նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ նորը դեռևս չի ձևավորվել: Այդ բուհի խորհրդի կազմում, ըստ ամենայնի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլևս չի ընդգրկվի, և նրան փոխարինելու կգա գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Մինչ այժմ Խաչատրյանը նաև նշված բուհի կառավարման խորհրդի նախագահն էր:

Հ.Գ.-1. Գորիսի պետական համալսարանի ռեկտորը երեկոյան տեղեկացրեց, որ իրեն զանգահարել ու հայտնել են, որ խորհրդի կազմն արդեն հաստատված է և երկուշաբթի կամ երեքշաբթի ինքն այն կստանա»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում