Հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ազնավուրին սուլել են. նրա երկրպագուները զայրացած են
Շառլ Տրենեի անվան փառատոնի շրջանակում, Նարբոնում օգոստոսի 21-ին կազմակերպված Ազնավուրի համերգը սկանդալով է ուղեկցվել:
Երգիչը ելույթ է ունեցել միայն համերգի ավարտին, ընդամենը քսան րոպե: Նա կատարել է հինգ երգ և հիմնականում դուետով:
Երգացանկում եղել են միայն Տրենեի ստեղծագործությունները: Այնինչ հանդիսատեսները ակնկալում էին ունկնդրել Ազնավուրի շանսոնները: Ազդագրերում և 45 եվրո արժեցող տոմսերի վրա գրված է եղել «Շառլ Ազնավուրի համերգը»:
Կից նյութը` այստեղ








































