Thursday, 04 06 2026
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը

«88-ին Աստված մեզ «վ կրեդիտ» հաղթանակ տվեց, հաջորդ պատերազմին, Աստծուն չհավատալու դեպքում, կպարտվենք»

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը նախկինում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ բողոքի ալիք բարձրացրած ազատամարտիկները հաջողության կհասնեն միայն մի դեպքում՝ եթե միավորված գործեն:

Նշենք, սակայն, որ ազատամարտիկներն այսօր երկու թևի են բաժանված․ մի մասը կարծում է, որ երկրին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, մյուս մասն էլ ուզում է միայն բարելավել սոցիալական պայմանները:

Այսօր Արկադի Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ազատամարտիկները չեն միավորվում, որովհետև չեն վախենում Աստծուց. եթե վախենային, ապա անպայման կմիավորվեին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ․ «Առհասարակ ասեմ՝ եթե մարդ քրիստոնյա չէ, նա լավ զինվոր լինել չի կարող,ամենալավ զինվորը քրիստոնյա զինվորն է»:

Ուզում եմ նաև ասել, որ նույնիսկ 88 թվի պատերազմը, որ մենք ենք հաղթել ենք՝ Աստված է մեզ այդ հաղթանակը տվել: Եթե չդառնանք Աստծուն, մյուս պատերազմը տանուլ ենք տալու: Այն ժամանակ սովետ էր, անհավատ էինք, այսպես ասեմ՝ Աստված մեզ «վ կրեդիտ» հաղթանակ տվեց: Հիմա եկեղեցին գործում է, ամեն հնարավորություն ունենք դեպի հաղթանակ շրջվելու, դեպի Աստված շրջվելու, և եթե դա չանենք, ապա մյուս պատերազմը տանուլ կտանք․ ոչնչի էլ չենք հասնի, ինչ ձևով ուզում ենք պայքարենք, և ինչ պահանջ ուզում են դնեն»:

Արկադի Կարապետյանի խոսքով՝միակ բանը, որ կարող է միացնել իրենց, Աստծո հավատն է , ուրիշ ոչ մի բան․ «Թվում է, թե երկու թևն էլ կռված տղերք են, պետք է որ նույն բանը ուզեին, բայց նույն բանն ուզել չեն կարողանա, որովհետև Աստծուց չեն վախենում»:

Մեր այն հարցին, թե, իր գնահատմամբ, ո՞ր թևն է ճիշտ, Արկադի Կարապետյանը պատասխանեց․ «Ես արդեն ասացի՝ մեկը առանց մյուսի չի լինում, նույնիսկ գողականներն են ասում՝ ճիշտը մեկն է: Ես ասում եմ՝ եթե այդ ճանապարհով չեն գնում, ուրեմն ո՛չ մեկն է ճիշտ, ոչ էլ մյուսը, որովհետև բողոքականությունը լավ բանի չի բերում:

Բողոքականությունը՝ ընդհանուր իմաստով նկատի ունեմ․ Եվրոպայում բողոքական եկեղեցին հաղթեց, հիմա նույն գոմիկների հարսանիքն են անում:

Որոշ ժամանակ հետո այս բողոքների ալիքի վրա Հայաստանում էլ գոմիկների հարսանիք կանեն, մանավանդ հիմա օրենք են ուզում ընդունել և այլն: Ասածս այն է, որ հիմքը, որի վրա կարելի է հաղթանակ տոնել, չկա: Հենա 20 տարի է՝ բողոքում ենք, ոչնչի չենք հասնում, որովհետև բողոքականությունն է, այլ միացնող բան չկա, որովհետև ամեն մեկն իր մտածածն է առաջ քաշում, մինչև չշրջվենք, ոչնչի էլ չենք հասնի»:

Ի դեպ, մենք հետաքրքվեցինք նաև, թե երբ ազատամարտիկները խոստացածի պես կգնան Արցախ և կոչ կանեն այնտեղի ազատամարտիկներին՝ միանալ իրենց, գիտի՞, թե՞ ոչ: Արկադի Կարապետյանը պատաասխանեց․ «Ո՛չ, հավատացեք, որ ես հիմա շատ ավելի լուրջ խնդիրներ ունեմ, քան իրենց պահանջները, հետո՝ ու՞մ միանամ, մի թևն այս կողմն է, մյուսն այն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում