Ադրբեջանական կողմն անընդհատ խախտում է հրադադարի ռաժիմը, և դա անգամ հասնում է ահռելի չափերի, սակայն այդ ամենին մինչ օրս հստակ գնահատական չի տրվել ո՛չ հայկական, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից:
ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական Վահրամ Տեր-Մաթևոսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց, որ հայկական կողմի պատասխանները Ադրբեջանին անհամաչափ են, և ադրբեջանական կողմից եղած ցանկացած զոհի համար պատասխանատվություն է կրում հենց ադրբեջանական կողմը:
«Ցավալի է, որ զինադադարը խախտվում է, բայց ամեն դեպքում Պնախարարի կողմից ձևակերպված դիպուկահարների պատերազմի ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հակազդեցությունը անհամեմատ անհամաչափ է` ոչ ադեկվատ, բայց ի վնաս Ադրբեջանի»,- մանրամասնեց Տեր-Մաթևոսյանը: