Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ֆինանսական հաշտարարին ամենաշատը դիմում են ԱՊՊԱ-ի խնդրով

Ընթացիկ տարում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ստացվել է 1200-ից ավելի դիմում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պահանջներն ընդունող և քննող խմբի ղեկավար Հրանուշ Աղայանը:

2010 թվականին հաճախորդների բողոքների թիվը 2009-ի նկատմամբ աճել է 70%-ով, իսկ քննված պահանջների թիվը` 93%-ով: 2011թ. վերոնշյալ ցուցանիշների համեմատական աճը 2010թ. համապատասխան ցուցանիշների նկատմամբ կազմել է. բողոքները՝ 25%, քննված պահանջները՝ 31%: 2012թ. ստացված բողոքների ու պահանջների թիվը 2011թ. նկատմամբ աճել է, համապատասխանաբար, 63.2%-ով և 172.2%-ով: 2012-ի ընթացքում ստացված բողոքների թիվը հասել է 1549-ի:

«Նման աճը գրասենյակի կողմից շարունակաբար իրականացվող՝ հանրության իրազեկման արշավի, ինչպես նաև նոր ֆինանսական ծառայությունների ներդրման արդյունք է: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը յուրաքանչյուր օր այցելությունների, զանգերի, էլեկտրոնային նամակների տեսքով ստանում է ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված բազմաթիվ բողոքներ»,- նշեց Հրանուշ Աղայանը:

Նրա տվյալներով՝ ստացված բողոքների մեջ զգալի մաս են կազմում ԱՊՊԱ-ի հետ կապված բողոքները, երբ հաճախորդները համաձայն չեն եղել գնահատված վնասի չափի հետ: Պահանջներն ընդունող և քննող խմբի ղեկավարն առանձնացրեց նաև վարկերի, ավանդների հետ կապված բազմաթիվ բողոքները` կապված տոկոսների հաշվարկի հետ անհամաձայնության, վերադասակարգման, տույժերի կիրառման և այլնի հետ:
«Հաշտարարի գրասենյակը, նախ և առաջ, կարևոր դեր ունի Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների իրավունքների պաշտպանության ոլորոտում: Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջն ընդունելու, քննելու և որոշում կայացնելու կապակցությամբ հաճախորդից որևէ վճար չի գանձվում, իսկ գործի քննությունը տևում է 14-ից 28 աշխատանքային օր»,- ասաց Հրանուշ Աղայանը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի վիճակագրության համաձայն՝ հօգուտ հաճախորդների, լուծվել են գործերի մոտավորապես 63 %-ը: Ըստ Հրանուշ Աղայանի՝ քննության անվճար լինելը, կարճ ժամկետը և պարզ ընթացակարգը խրախուսում են հաճախորդներին՝ ընտրել Ֆինանսական հաշտարարի գրասենյակը՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մարմին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում