Հյուսիսային Կորեայի պետական անվտանգության ղեկավարությունում տեղի են ունենում բռնաճնշումներ և մահապատիժներ, այդ թվում՝ նախարարի տեղակալների մակարդակով։ Այս մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարության աղբյուրներին։
Պաշտոնից ազատվել է նաև երկրի պետական անվտանգության նախարար Կիմ Վոն Հոնը։ Աղբյուրների տվյալներով՝ նա պաշտոնանկ է արվել պաշտոնը չարաշահելու և կոռուպցիայի մեղադրանքով։
Պարբերականի փոխանցմամբ՝ նախարարությունում հետաքննությունը շարունակվում է։ Չի բացառվում, որ նախարարի նկատմամբ ավելի լուրջ միջոցներ կձեռնարկվեն։ Ներկայում բռնաճնշումների և մահապատժի է ենթարկվել «ղեկավարության բազմաթիվ անդամներ»։










































