Wednesday, 01 07 2026
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀԿ-ում ինքնամաքրման հետաքրքիր պրոցես է. Խոսրով Հարությունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և ԵՄ դեսպանը խոսեցին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարից, նրանք նշեցին, որ դրա համար քաղաքական կամք է պետք: Ինչպե՞ս եք գնահատում նրանց այս հայտարարությունները: Արդյո՞ք նրանց հայտարարություններում կոշտ հռետորաբանություն չնկատեցիք: Մասնավորապես մենք տեսնում ենք, թե ինչպես այս օրերին կարճվեց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործը՝ կապված օվշորային սկնդալի հետ: Դուք այդ առումով մտահոգություն չունե՞ք, որ իսկապես բավարար քայլեր չեն կատարվում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում:

-Շատ լավ է, որ թե՛ ԵՄ ներկայացուցիչը, թե՛ ԱՄՆ դեսպանն անդրադառնում են այդ խնդրին, ես դա օգտակար եմ համարում: Նույնիսկ եթե այդ հարցադրման մեջ կան ծայրահեղ ձևակերպումներ, դրանք ևս օգտակար են: Այո՛, ԱՄՆ դեսպանը մեկ-երկու կոշտ ձևակերպումներ տվեց, բայց միաժամանակ Եվրահանձնաժողովի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ այդուհանդերձ այս աշխատանքերը պահանջում են ավելի մեծ ուշադրություն:

-Նրանք քաղաքական կամքի մասին խոսեցին:

-Ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանում ոչ մի բան այդ ուղղությամբ արված չէ: Այն կարծիքին չեմ, որ մեզանում կոռուպցիոն ռիսկերը որոշ ոլորտներում նվազեցնելու կամ իսպառ վերացնելու ուղղությամբ քայլեր չեն արվել: Բերեմ մի քանի որոշումների օրինակներ, որոնք էական նշանակություն ունեն, և դրանց մասին խոում են քաղաքացիական հասարակության սեկտորի ներկայացուցիչները: Օրինակ՝ հարկային վարչարարության ոլորտում այն նորամուծությունները՝ էլեկտրոնային հաշվետվությունը և այլն, որոնք բերում են հարկային տեսուչ – հարկատու շփումների բացառմանը: Արդյոք սա քայլ չէ՞ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ. անշուշտ: Կրթության, առողջապահության և այլ ոլորտներում ասել, որ ոչինչ արված չէ, ճիշտ չէ:

-Բավարար չեն այդ քայլերը:

-Այլ հարց է, որ անելիքներ ունենք: Արդյո՞ք աելիքները հրատապ կարգավորումներ են պահանջում, ես կասեի՝ այո:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում