Բրիտանական Նորթ-Յորքշիրում բնակվող կինը հինգ երեխաների ծնվելուց հետո նիհարել է 115 կգ և դարձել համացանցի հիթ, հաղորդում է The Daily Mаil պարբերականը։
35-ամյա Սիմոն Գեյթլին հինգերորդ երեխայի ծնվելուց հետո սկսել է ակտիվ սպորտով զբաղվել և փոխել է սննդակարգը՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար։ Կինն ամեն օր առավոտյան ժամը 5-ին մեկ ժամ վազում է, որից հետո զբոսնում է շան հետ։ Շաբաթական երկու անգամ նա մարզվում է սպորտային սրահում։
Instagram-ում Գեյթլիի էջն ունի ավելի քան 26 հազար 700 հետևորդ։ Կնոջ խոսքով՝ շատ հաճախ իրենից խորհուրդներ են հարցնում նաև տղամարդիկ, որոնք անհանգստանում են, որ իրենց կանայք չեն կարողանում ազատվել ավելորդ կիլոգարմենրից ծննդաբերությունից հետո։ «Ես մարզվում եմ նույնիսկ երեխաների հետ, որոնք դա ընկալում են որպես խաղ»,-ասել է Գեյթլին։














































