ԵԱՀԿ-ն հետևում է Ադրբեջանում տեղի ունեցող բոլոր ընտրություններին, և կազմակերպության նպատակն է օգնել երկրին անցկացնելու ժողովրդավարական ընտրություններ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Քորայ Թարգայը:
Նրա խոսքերով՝ միջազգային կառույցները մեծ ուշադրություն են դարձնում Ադրբեջանում նախագահական ընտրություններին:
Թարգայը նշել է, որ երկրում նախագահական ընտրություններին կհետևեն Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոյի 310 դիտորդներ:
Նա ասել է, որ Ադրբեջանի առաջ շատ խնդիրներ են դրված և հավելել, որ երկրի ապագա բարեկեցությունը կապված է ժողովրդավարական հասարակություն ստեղծելու հետ, և նախագահական ընտրությունները կլինեն այս գործընթացի հաջող իրականացման ապացույց:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին:










































