Իրանի ժողովուրդը քվեարկել է Հասան Ռուհանիի օգտին՝ հանուն այն բանի, որպեսզի խուսափի պատերազմից՝ հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով երկրի նախկին նախագահ Հասան Ռաֆսանջանիին:
Ինչպես հաղորդվում է, Ռաֆսանջանին այդ հայտարարությունն արել է երկրի բժիշկների հետ հանդիպման ժամանակ:
«Իրանի ժողովուրդն անհանգստացել է երկրի ապագայի, հնարավոր պատերազմի սպառնալիքի և տնտեսական պայմանների համար»,- ասել է Ռաֆսանջանին՝ հավելելով, որ նրանք քվեարկել են Ռուհանիի օգտին՝ Իրանում փոփոխություններ ցանկանալով:
Հիշեցնենք, որ Ռուհանին հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրություններում ստացել էր ընտրողների ավելի քան 50 տոկոսի աջակցությունը: Նախագահը երդմնակալել է օգոստոսի 4-ին:
Ռաֆսանջանիի խոսքերով՝ Իրանի քաղաքացիները պետք է գնահատեն իրենց նվաճումն ու կամքը, որը դրսևորվել է հունիսի 14-ին: «Պետությունը պետք է միավորվի ժողովրդի հետ՝ կյանքի կոչելու նրա երազանքներն ու փոխելու երկրում ընթանիկ վիճակը»,- ասել է նա:
Խոսելով նախընտրական գործընթացում իրեն որակազրկելու մասին՝ նա նշել է, որ նույնիսկ իր որակազրկումից և «մարտի դաշտը» լքելուց հետո մարդիկ շարունակում են փոփոխություններ ցանկանալ:
Ռաֆսանջանին դատապարտել է առողջապահության ոլորտում տիրող իրավիճակը՝ նշելով, որ դեղորայքը և բժշկական ծառայությունները շատ են թանկացել։






































