«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ, կեսօրից հետո համացանցում հայտնվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ներկայացվելիք` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակը: Սակայն, ի զարմանս հետաքրքրասեր հանրության, մի քանի րոպեից «Ազատ դեմոկրատների» այդ ցուցակը հօդս ցնդեց` անհետացավ համացանցից: Կամ Քոքոբելյանը փոշմանել է, ինչը խելքին մոտ չէ, կամ ինչ–որ մեկն առանց կուսակցության ղեկավարության թույլտվության գաղտնի հրապարակել է ցուցակը, իսկ հետո արդեն անհետացրել: Ինչևէ. մեր թղթակիցը հասցրել է ֆիքսել ցուցակի առաջին հինգ անունները: Եվ այսպես. ներկայացնում ենք «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին հնգյակը:
- Հրանտ Բագրատյան
- Խաչատուր Քոքոբելյան
- Ստյոպա Սաֆարյան
- Անահիտ Բախշյան
- Մասիս Այվազյան
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































