Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ում երկրի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Այս մասին նա հայտնել է գերմանական Berliner Morgenpost թերթի հետ հարցազրույցում։
«4 տարի առաջ ուկրաինացիների միայն 16 տոկոսն էր աջակցում Ուկրաինայի անդամակցությանը, այժմ՝ 54 տոկոսը։ Որպես նախագահ ես առաջնորդվում եմ իմ ժողովրդի կարծիքով և հանրաքվե կանցկացնեմ ՆԱՏՕ-ին միանալու հարցով։ Եվ եթե ուկրաինացիները կողմ քվեարկեն, ես կանեմ ամեն բան՝ հասնելու Հյուսիսատլանտյան դաշինքում անդամակցության»,-հայտարարել է Պորոշենկոն։
Անցած տարվա սեպտեմբերին Պորոշենկոն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունն անվանել էր Ուկրաինային ռազմավարական նպատակ։








































