Քարդաշյանների ընտանիքը արձակուրդն անցկացրել է Կոստա Ռիկայում, հայտնում է newsyou.info-ն: Լուսանկարիչներին հաջողվել է լուսանկարել 2 քույրերին` Քիմին և Քայլիին ռեստորանի ճանապարհին, ընթրիքի գնալիս:
Այդ երեկո Քիմի կերպարը եղել է կարմիր փայլուն շրջազգեստ Paco Rabanne-ից և ոսկեգույն սանդալներ René Caovilla-ից:
Քայլին իր հերթին քրոջը ուղեկցել է The Dolls House մակնիշի ձյունասպիտակ կոմբինիզոնով: Զգեստի մեծ բացվածքը հանրությանը նոր առիթ է տվել քննարկելու աղջկա պլաստիկ վիրահատությունները:














































