Սիրիայի Հալեպ քաղաքում ռեստորանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ:
Ինչպես հաղորդում է սիրիական SANA պետական գործակալությունը, պայթյունն իրականացրել է 18-ամյա մահապարտ ահաբեկիչը: Այդ ժամանակ ռեստորանում շրջանավարտ աղջիկը, նրա ընտանիքը և ընկերները տոնում էին դպրոցն ավարտելը:
Պայթյունի հետևանքով զոհվել է շրջանավարտ աղջիկը, մի լրագրող ու ևս հինգ մարդ: Ռեստորանում գտնվող մարդկանց մի մասը վնասվածքներ են ստացել:











































