Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները Մերձավոր Արևելքում գաղտնի բազա են կառավարում, որի խնդիրն է գաղտնալսել և որսալ հեռախոսային զանգերն ու ցանցային թրաֆիքը: Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով փաստաթղթերը, որոնք ներկայացրել է Էդվարդ Սնոուդենը:
Բազան, որի տեղակայման վայրը հստակ չի բացահայտվում, ունի սարքավորումներ, որոնք թույլ են տալիս տեղեկատվություն ստանալ անմիջապես ստորջրյա օպտիկա-մանրաթելային մալուխներից: Հավաքված նյութերը փոխանցվում են բրիտանական Կապի կառավարական կենտրոնին (GCHQ):
Նշված հաղորդագրությունը վկայում է բրիտանական ԶԼՄ-ների թվի մեծացման մասին, որոնք հրապարակում են Սնոուդենի բացահայտումները: Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի տրամադրած տեղեկությունները հրապարակել էր The Guardian-ը:






































