Wednesday, 24 06 2026
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ

Փետրվար ամսից Հայաստանում առաջին անգամ կկատարվի ոսկրածուծի փոխպատվաստում

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նախատեսում է փետրվարի կեսին Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստումներ իրականացնել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքի ղեկավար և ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը։ «Նվիրիր կյանք» հիմնադրամի, Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի, Համաշխարհային բանկի ջանքերով և աջակցությամբ է հնարավոր եղել կյանքի կոչել ծրագիրը։

«Արդեն երեք ամիս է, ինչ վերաբացվել է մեր կենտրոնը՝ նոր հագեցված, վերակառուցված և վերազինված արյունաբանական կենտրոնի կլինիկական մասնաշենքը։ Մեր կենտրոնը եզակի է նրանով, որ հագեցվածությունը թույլ է տալիս կատարել այնպիսի բուժական միջամտություններ, որոնք մինչ օրս հնարավոր չէր կատարել»,- ասաց Մելիքսեթյանը։
Նա հավելեց, որ կենտրոնը վերազինվել է նոր, ժամանակակից սարքավորումներով, ստեղծվել են նոր ենթակառուցվածքներ, լաբորատոր ծառայություններ և ամենակարևորը՝ կա նոր ծառայություն, որը Հայաստանում չի եղել՝ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան։

«Ցողունային բջիջների լաբորատորիան մեծ հնարավորություն է տալիս մեզ իրագործելու մեր հետագա բուժական գործընթացը։ Բջիջները հավաքագրելուց հետո, արյունաստեղծ բջիջները ոսկրածուծից հավաքվելուց հետո դրանք գնալու են համապատասխան մշակման, սառեցման և հետագա կիրառման՝ արդեն ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում»,- նշեց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը։

Արդիականացված Արյունաբանական կենտրոնը վերաբացվել է 2016 թվականին։ Հաշվի առնելով կենտրոնի բացառիկ նշանակությունը, հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում՝ ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավ արության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում