Շվեդիայի հարավում գտնվող Կարլստադ քաղաքում գտնվող արքայական նստավայրը ոստիկանության խստացված վերահսկողության տակ է: Անվտանգության միջոցառումները խստացվել են այն պատրաստվող 4 պայթյունների մասին տեղեկությունից հետո, երբ քաղաքում կլինեն Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդը և նրա կինը՝ Սիլվիան:
Չնայած նամակին՝ այցը չի հետաձգվել, հաղորդում է Interfax-ը:
Չարագործները նամակը, որ գրված է եղել անգլերենով՝ բավականին սխալներով, ուղարկել են Nya Wermlands Tidinignen թերթին: Բացի ահաբեկչության մասին սպառնալիքներից, Անդրես Բրեյվիկին որպես իրենց «նախատիպ» ընտրած ահաբեկիչներն ասել են, որ նրանք նաև մտադիր են պայքարել սեռական փոքրամասնությունների դեմ:







































