Friday, 12 06 2026
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին

Գաբոյանը ուղղվածություն է տեսնում իր անձի նկատմամբ (տեսանյութ)

«Էլիտայի ոչ մի ներկայացուցիչ նոտարական գործարք կատարելիս, որպես կանոն, նույնիսկ պետական տուրքը չի վճարում, էդ ձեզ ասեմ՝ իմանանք»,- այսօր հայտարարեց արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանը:

Այնուամենայնիվ, նա հրաժարվեց անուններ և կոնկրետ փաստեր նշելուց, պատճառաբանելով, թե նման հայտարարություն անում է նոտարների ընդհանուր կարծիքից ելնելով:

Հարցին՝ արդյո՞ք վերջերս վարչապետի կողմից նոտարիատի վերաբերյալ եղած քննադատությունն է կադրային փոփոխության պատճառ հանդիսացել, Գաբոյանը պատասխանեց. «Ես դա շատ բաների հետ եմ կապում, ես ուղղվածություն եմ տեսնում, մանավանդ՝ վերջին երեք ամիսների ընթացքում: Դա ուղղվածություն է, անձնական բնույթի ինչ-որ բան է, որի արմատները ես չեմ հասկանում: Այս ուղղվածությունը բոլորի կողմից է իմ անձի դեմ»:

Գաբոյանը նշեց, թե եթե վերահսկողությունը լավ չի իրականացվել, ապա ինքն այժմ չկա, և թող մյուսները լավ աշխատեն:

Գաբոյանը նաև հայտարարեց, որ ինքը համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե նոտարական համակարգում կոռուպցիա կա: Նա նշեց, որ կոռուպցիան վերաբերում է միայն պաշտոնատար անձանց, իսկ նոտարը պաշտոնատար անձ չէ. «Եթե 5000 դրամի փոխարեն գանձվել է 7000 դրամ, ապա դա ոչ թե կոռուպցիա է, այլ սպառողների շահերի խախտում: Ոչ մի կամայականություն չկա, ինչ սակագին որ գրված է, դրա շրջանակներում էլ աշխատում են նոտարները: Ես պնդել եմ, պնդում եմ և էլի կպնդեմ, որ այս համակարգում ոչ մի կոռուպցիա, ոչ մի կամայականություն չկա»:

Ասուլիսին ներկա էին նաև նոտարների գործունեությունից տուժած քաղաքացիներ, որոնք, վրդովված Գաբոյանի խոսքերից, բարձրաձայնեցին, թե վերջինս է ղեկավարում նոտարական համակարգում տիրող անօրինությունները և պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դուք համագործակցում եք դատարանների հետ: Այսինքն` դատավորները, տեսնելով նոտարների կողմից կատարված ակնառու կեղծիքները, պետք է մաս անջատեին, և այդ գործը համապատասխան մարմնում պետք է գնար քննության: Սակայն նրանք թելել են ձեր թելը, որովհետև դուք, լինելով տանիք, հրահանգներ եք ուղարկել այդ դատավորներին: Ձեր և այդ դատավորների շնորհիվ է, որ այսօր Եվրադատարաններում մեր երկիրը գտնվում է ամենածանր վիճակում, մեր երկրի պատիվն ու հեղինակությունն ընկնում է այնտեղ: Այս տիկինը տանիքն է նոտարների կողմից կատարված կեղծիքների»,- հայտարարեց նոտարական ծառայությունից տուժածի լիազոր ներկայացուցիչ Մանյա Արզումանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում