Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

Երևանի քաղաքապետին շնորհվել է «Վասպուրական» հայրենակցական միության պատվավոր անդամի կոչում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Վասպուրական» հայրենակցական միության վարչության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին և առանձնակի կարևորելով միության գործունեությունը՝ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է աջակցել միության ծրագրերի իրականացմանը:  Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվություն և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևանի քաղաքապետարանը համագործակցում է տարբեր հայրենակցական միությունների հետ, որոնց բոլորի առաքելությունը մեկն է՝ հայրենասիրություն սերմանել մատաղ սերնդի մեջ և հիշել ու պայքարել հանուն մեր պատմական հայրենիքի: Հետևում եմ «Վասպուրական» հայրենակցական միության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին և համոզված եմ, որ միության հետ համագործակցության ընդլայնումը կտա իր դրական արդյունքները», – նշել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու միության հայրենանվեր բոլոր նախաձեռնություններին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Վասպուրական» հայրենակցական միության վարչության նախագահի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը նշել է, որ միությունը նպատակ ունի վառ պահել Վան-Վասպուրականի հիշողությունը, պատմական հայրենիքից անբաժան լինելու զգացողությունն ու դրան հավատարիմ մնալու գաղափարը՝ այն փոխանցելով սերնդեսերունդ:

«Պարոն քաղաքապետ, «Վասպուրական» հայրենակցական միությունն ունի շուրջ 2000 անդամ, և մեզ համար իսկապես կարևոր է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության առավել ակտիվացումը: Մենք մշտապես հետևում և ողջունում ենք Ձեր բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են սերունդների հայեցի դաստիարակությանն ու հայապահպանությանը», – նշել է Հարություն Մարությանը:

Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են համագործակցության հնարավոր ընդլայնման ուղղությունները, որոնք համակողմանի քննարկումներից հետո կստանան ծրագրային ընթացք:

Երևանի քաղաքապետարանի և «Վասպուրական» հայրենակցական միության միջև սերտ համագործակցության, ինչպես նաև միության գործունեությանն աջակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհվել է «Վասպուրական» հայրենակցական միության պատվավոր անդամի կոչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում