Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցում կատարված չարաշահումները, հափշտակությունների մեխանիզմը, պարզվել պետությանը պատճառված վնասի չափը, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ 2016 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը 2016 թվականի դեկտեմբերից շարունակվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2013-2016 թվականներին մարզադպրոցի մի քանի մարզիչների հաստիքների վրա ձևակերպվել են տարբեր անձինք, ովքեր իրականում աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ ելքագրված աշխատավարձերը յուրացվել են։ Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մարզադպրոցում որպես հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ ձևակերպված է եղել նաև դպրոցի տնօրենը, ով իրականում մարզչի գործառույթներ չի իրականացրել։

Նախնական քննության տվյալներով՝ մարզադպրոցում արձանագրված չարաշահումների հետևանքով յուրացված գումարը կազմում է 4 .665.405 մլն դրամ։ Որպես կասկածյալ ներգրավված մարզադպրոցի տնօրենը հարցաքննվել է և ցուցմունք տվել բացահայտված չարաշահումների վերաբերյալ։ Կասկածյալն այսօր ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը. վարույթն իրականացնող մարմնին՝ Արթիկի քննչական բաժնին, ներկայացվել է պետությանը պատճառված վնասը՝ 4 .665.405 մլն դրամը, որը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում