Saturday, 27 06 2026
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում

Լյուքս Ստեփանյանի հայրը հրաժարվել է պետության աջակցությունից. մամուլ

Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին ծառայակցի գնդակից սպանված ժամ­կետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի դիակի դատաբժշ­կական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ, նախաքննությունը շարունակվում է արդեն չորս ամիս, ինչն էլ ան­հանգստացնում է նրա ընտանի­քին ու հարազատներին:

 Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ թեև այս դեպքն առանձնանում է շատ սպանություններից և Սեյրան Օհանյանի ուշադրության ներքո է գտնվում, սակայն այդ հանգա­մանքը չի սփոփում նրանց, նրանք մտահոգվելու պատճառ ունեն, ինչպես իրենք են ասում՝ էս երկրից ամեն ինչ սպասում են: Մտա­հոգությունը համալրվել է ևս մեկ հանգամանքով, «ժողովուրդ» թերթի երեկվա հրապարակմամբ, ըստ որի՝ Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվող Գա­վիթ Խաչատրյանին տարել են հոգեբուժարան ու հետազոտել, ինչի մասին թերթին հայտնել է նրա եղ­բայրը՝ Վարդան Խաչատրյանը: Լյուքս Ստեփանյանի մերձավոր­ները կասկած են հայտնում, որ այդ քայլով փորձ է արվում նրա հոգեվիճակի վերաբերյալ այնպի­սի «փաստեր» ձևակերպել, որոնք կարող են ազդել արդար դատաքննության, հետագա պա­տասխանատվության վրա: Երեկ այս մասին թերթի լրագրողին հայտնել է խմբագ­րություն զանգահարած հայրը՝ Իշխան Ստեփանյանը:

 Թերթը տեղեկա­ցել է նաև, որ Իշխան Ստեփանյանը հրաժարվել է պետության աջակցությունից: Նրանց 2 միլիոն 450 հազաի դրամ գումար է փո­խանցվել գերեզմանի կառուցման աշխատանքների համար, սակայն հայրը համառորեն հրաժարվում է այդ աջակցությունից: Նշենք, որ նա հետ էր ուղարկել նաև որդու թաղման օրն իրեն փոխանցած 3 հարյուր հազար դրամը: Որդու քառասունքի արարողությանը ևս պաշտպանության նախարարու­թյունից ուղարկվել էր 5 հարյուր հազար դրամ, որը պետական աջակցություն է և տրվում է բոլոր զոհված զինվորներին, սակայն անգամ դա չէր վերցրել: «Ոչ մի գումար ինձ չի սփոփում, իմ աչ­քին չի երևում այդ օգնությունը, անկախ նրանից՝ ես դրա կարիքն ունեմ, թե չէ… Քանի դեռ չի եղել իմ որդու դատը, քանի դեռ մեղավորները պատասխաննթյուն չեն կրել, ու ես չեմ համոզվել, որ ես երկրում արդար դատաստւսն լինում ա, ես էս պետությունից ոչ մի կոպեկ էլ չեմ վերցնի»,- թերթի հետ զրույցում ասել է որդեկորույս հայրը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

 Լուսանկարը՝  Photolure-ի


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում