Աստղային սիրո հերթական գեղեցիկ հեքիաթն իր ավարտին է մոտեցել. երգչուհի Տատյանա Բուլանովան և ֆուտբոլիստ Վլադիսլավ Ռադիմովն ամուսնալուծվում են: Ի տարբերություն Գարիկ Խարլամովի՝ Ռադիմովը չի պատրաստվում պահանջել համատեղ կյանքում ձեռք բերված կարողությունը՝ չնայած կիսելու շատ բան կա:
Օրինակ, Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող երկհարկանի առանձնատունը: Զապադնայա Լիցա կոչվող ավանում են բնակվում հայտնի քաղական գործիչներն ու խոշոր գործարարները: Այստեղ կողմնակի մարդկանց մուտքը արգելված է: Ավան կարող են մուտք գործել միայն բնակիչներից մեկի հրավերով: Տատյանան և Վլադիսլավն այս տունը գնել էին իրենց որդու ծնվելուց առաջ, որի համար բավականին մեծ գումար էին վճարել և նույնիսկ պարտքերի մեջ էին հայտվել:
«Սա այն վայրերից է, որտեղ ես ինձ, իրոք, երջանիկ եմ զգում: Սակայն ամուսնալուծության դեպքում համատեղ կյանքում ձեռք բերված գույքը բաժանման է ենթակա: Ցավալի կլներ, եթե այս տունը վաճառվեր»,– խոստովանել է Բուլանովան:
Բարեբախտաբար, դա տեղի չի ունենա: Ավանի պահակները հաստատել են, որ Բուլանովայի տունն այնտեղ է գտնվում, սակայն նրան ավանում վաղուց չեն տեսել: Այդ տանն ապրում է երգչուհու որդին՝ տատիկի հետ:
Բուլանովայի ընկերներն ասում են, որ Ռադիմովը դեռ գարնանից առանձին է ապրում: Նա տուն է վարձել, սակայն ընտանեկան գույքի նկատմամբ պահանջներ չունի: Դա նրան պատիվ է բերում. հազարավոր տղամարդիկ ամուսնությունից հետո դատարան են վազում բաժանելու նույնիսկ բազմոցն ու բազկաթոռները:












































