Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Լրագրողներին այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ է քննարկվել նիստի ընթացքում, քանի նոր ներկա չէր ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Սպասվում էր, որ նիստից հետո Շարմազանովի փոխարեն կխոսի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն վերջինս չցանկացավ իջնել լրագրողների համար նախատեսված սենյակ: Եվ քանի որ փողոցում լույսի և համակարգչով գրելու անհարմարություն կար, լրագրողները բոյկոտեցին դրսում, մթին Սահակյանի հետ հանդիպումը:










































