Օգոստոսի 22-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Խորենացի փողոցի թիվ 27ա շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները պատուհանից մուտք են գործել բնակարան և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Վ. Դ. (ծնվ. 1959թ.) դին:









































