Մալայզիայում մայրը ոտքով հարվածել է աղջկան, որպեսզի փրկի նրան վերելակի փակվող դռներից, հաղորդում է Daily Mail բրիտանական պարբերականը։
Տեսաձայնագրությունում երևում է ՝ ինչպես է երեխան մոտենում վերելակի բացվող դռներին և պատրաստվում է ներս մտնել։ Այդ պահին դռները սկսում են փակվել։ Մայրը, հասկանալով որ չի հասցնի մոտենալ երեխային, ոտքով հարվածում է նրան, ինչի արդյունքում փոքրիկն ընկնում է գետնին։
«Վերելակում սենսորներ չկան, դռները բացելու համար միայն ներսում կոճակ կա։ Աղջկա բախտը շատ բերեց։ Եվս մի փոքր և նա կհայտնվեր դռների արանքում։ Մայրը շատ արագ արձագանքեց, նա կարողացավ հանգստություն պահպանել և փրկել դստեր կյանքը»,-ասել է շենքի անվտանգության աշխատակիցը։










































