Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից ի վեր առաջին անգամ։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչին։
Հաղորդվում է, որ փորձնական արձակումը կատարվել է կիրակի, Թեհրանից 225 կմ հեռավորությնա վրա գտնող Սեմնան քաղաքի սահմաններից դուրս։ Հրթիռը մինչ պայթելը թռել է մոտ 966 կմ։
2015 թվականի հուլիսին ընդունված ՄԱԿ-ի 2231 բանաձևը կոչ է անում Իրանին նման փորձարկումներ չանցկացնել՝ փոխանցում է հեռուստաալիքը։ «Այդուհանդերձ, դա հուլիսից սկսած առնվազն երկրորդ փորձարկումն է»,-հայտնում է հեռուստաալիքը։







































