Friday, 26 06 2026
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

«Ռուսաստանը Հայաստանին չի կանչում Մաքսային միություն»

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին Ռուսաստանը սկսել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել իր հարևան Ուկրաինայի նկատմամբ: Եվ Եթե սկզբում ՌԴ-ն արգելեց ուկրաինական Roshen քաղցրավենիքի ներմուծումը Ռուսաստան, ապա հետագայում պաժամիջոցներն էլ ավելի խորացան: Կպատժվի՞ Հայաստանն այս կերպ, թե՞ քանի որ Ուկրաինան ստորագրում է, Հայաստանը՝ նախաստորագրում, պատժամիջոցներ չեն լինի։ Այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի հետ:

Նրա խոսքերով՝ Հայաստանի և Ուկրաինայի համեմատությունն այս պարագայում այնքան էլ կոռեկտ չի լինի, որովհետև դրանք, նրա պնդմամբ, միանգամայն տարբեր պատմություններ են. «Բնականաբար, ուկրաինական ապրանքների հետ պատմությունը կապված է Ուկրաինայի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու ցանկությամբ, դա ակնհայտ է, բայց հարցն այն է, որ եթե Ուկրաինային դեռևս շատ վաղուց կանչում են Մաքսային միություն, ապա Հայաստանի դեպքում դա անհնար է։ Մենք ընդհանուր սահման չունենք՝ ես չեմ էլ պատկերացնում, թե ինչպես պետք է Հայաստանը անդամագրվի, այդ իսկ պատճառով այս երկու պատմությունները միանգամայն տարբեր են:

Ուկրաինական կոնֆլիկտը, կրկնում եմ, կապված է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նրա ցանկությամբ, բայց ես դա չէի համեմատի Հայաստանի հետ։ Ոչ ոք Հայաստանին չի կանչում Մաքսային միություն, առավել ևս այն դեպքում, երբ դա տեխնիկապես անհնար է, ուրեմն Հայաստանի նկատմամբ ոչ մի վերջնագիր Ռուսաստանը չի դրել և չի էլ դնի»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մոտ մեկ միլիարդի զենք վաճառելուն, Կ․ Սիմոնովը նշեց, որ դա ևս պետք չէ կապել Հայաստան-ԵՄ ստորագրվելիք Ասոցացման համձայնագրի հետ. «Այն, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, ընդհանրապես կապ չունի. Ռուսաստանը Հայաստանին էլ է վաճառում զենք։ Իսկ այն, որ վաճառում է Ադրբեջանին, ուղղակի գործարք է, որից Ռուսաստանը գումար է ստանում, մանավանդ որ Ադրբեջանում դեռ բավականին գումար կա։ Ադրբեջանին զենք վաճառելը բոլորովին էլ չի նշանակում հրաժարվել Հայաստանի անվտանգությունն ապահովելուց։ Ընդհանրապես, աշխարհում շատ այդպիսի օրինակներ կան, և պետք չէ մեկը մյուսի հետ կապել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում