Գերմանիայի իշխող կոալիցիայի անդամ Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության ղեկավար, Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը հայտարարել է, որ Անգելա Մերկելը կդառնա Գերմանիայի կանցլերի պաշտոնի միասնական թեկնածուն իշխող կոալիցիայից: Այս մասին նա ասել է Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
«Անգելա Մերկելը կդառնա կանցլերի պաշտոնի միասնական թեկնածուն Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական կուսակցությունների կողմից հանդիպումից հետո (Մյունխենում կուսակցությունների)»,- հայտարարել է Զեեհոֆերը:
«Անգելա Մերկելը ոչ միայն հիանալի ներկայացնում է Գեմանիան, նա հանդես է գալիս միջազգային մակարդակում: Անգելա Մերկելի հետ Քրիստոնեա-սոցիալական միությունը կարող է իրականացնել իր գաղափարների մեծ մասը»,- նշել է նա:
Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կընտրվի երկրի կանցլերը, տեղի կունենան 2017 թ. սեպտեմբերի 24-ին:







































