«Բարսելոնա»-ի նորեկ Նեյմարը չէր թաքցնում ուրախությունը` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ առաջին խաղից հետո: Բրազիլացի ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում և գոլի հեղինակ դարձել, ինչի շնորհիվ «կապտանռնագույններ»-ը փրկվել են պարտությունից:
«Երջանիկ եմ, որ խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ստացա և կարողացա օգտակար լինել թիմիս: Անբացատրելի զգացումներ ունեմ` «Բարսելոնա»-ի կազմում առաջին գոլս խփելուց հետո:
Վատ արդյունք չենք գրանցել: Այժմ պետք է հաղթանակ տանենք պատասխան հանդիպմանը: «Ատլետիկո»-ն հզոր թիմ է, և ապացուցեց այդ փաստը:
Հուսով եմ, որ «Բարսելոնա»-ն կշարունակի նույն ոճով, կնվաճի Իսպանիայի Սուպերգավաթն ու երկրի չեմպիոն կդառնա»,- ասել է Նեյմարը:









































