Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել Թուրքիային 2016թ. պետական հեղաշրջման փորձից հետո պահպանել մարդու իրավունքները օրենքի գերակայության սկզբունքով՝ տեղեկացնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ինքը «հպարտ է», որ Բրիտանիան ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ կանգնեց պաշտոնական Անկարայի կողքին և պաշտպանեց Թուրքիայում ժողովրդավարական գործընթացը:
«Այժմ անհրաժեշտ է, որ Թուրքիան պահպանի իր ժողովրդավարությունը և կատարի իր պարտականությունները մարդու իրավունքների պաշտպանության գծով»,- ասել է Մեյը:











































