Սիրիայի ընդդիմության ղեկավարության ներկայացուցիչը հաստատել է զարինի կիրառման փաստը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը BFM հեռուստաալիքի եթերով՝ մեկնաբանելով Սիրիայի քիմիական զենքի նոր հավանական կիրառման մասին հաղորդագրությունը:
Ֆաբիուսը նշել է, որ սիրիացի ապստամբների առաջնորդը հեռախոսով իրեն հաղորդել է, որ կառավարական զորքերն իրականացրել են զանգվածային ավիացիոն հարվածներ և կիրառել են մարտական գազեր:
Նախարարը հայտարարել է, որ օրակարգում չի քննարկվոմ Սիրիա Ֆրանսիայի զինված ուժեր ուղարկելու հարցը և հավելել՝ եթե հավանական քիմիական կիրառման մասին փաստերն ապացուցվեն, ապա Ֆրանսիան, ի պատասխան, «անհրաժեշտ կհամարի կիրառել ուժային գործողություն»:
«Սիրիայի իշխանությունները պետք է թույլ տան փորձագետներին այցելել գազի կիրառման վայր: Եթե նրան նման բան չանեն, նշանակում է՝ նրանք մեղավոր են տեղի ունեցածում»,- ասել է Ֆաբիուսը:
Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը՝ Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Մոսկվան պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենա Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:









































