Wednesday, 29 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Իսկանդարյանը լիահույս է՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորը ազատ կարձակվի

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լիահույս է, որ Ադրբեջանում գերի պահվող Հակոբ Ինջիղուլյանը ազատ կարձակվի:

Օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը, սակայն, Իսկանդարյանը դժվարացավ հստակ պատասխանել՝ ինչ քայլեր են սպասվում:

«Անչափ դժվար է այդ հարցին պատասխանել՝ էթիկայի կանոններից ելնելով: Այդ տղայի հարազատներին հանդիպել եմ, գիտեմ՝ նրանք, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն ընդունում Հակոբի մասին գրվող լուրերը: Ես կգերադասեմ լռել, բայց ստել չեմ ուզում»,- ասաց Իսկանդարյանը: Ապա նշեց, որ այս ուղղությամբ կատարվող ողջ աշխատանքը փակ է, միջազգային կազմակերպությունները գաղտնի ռեժիմով են աշխատում, ուստի ինքը կարող է միայն արտաքին ազդակներից ելնելով ենթադրություններ անել: «Կարծում եմ՝ զինվորի հանձնումը կկատարվի, մնում է հուսալ և աղոթել, որ այս ուղղությամբ կատարվող աշխատանքը հաջողվի»,- ասաց նա:

Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները օգոստոսի 20-ին հանդիպում են ունեցել Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող՝ Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ: Գերուն տեղեկություն է փոխանցվել նրա ընտանիքի մասին և հակառակը: ԿԽՄԿ-ից Ինջիղուլյանի հարազատներին վերջինից նամակ են փոխանցել, որում զինվորը բարևներ է ուղարկել, գրել, որ լավ է, իրեն այնտեղ լավ են վերաբերվում: Հարազատները հաստատել են՝ նամակը գրել է Հակոբը, իր ձեռագիրն է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում